Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վարդենիս
A A
Պաշտոնական

Այս պահին Վարդենիսում եմ, կարծես, կրակոցների ինտենսիվությունը պակասում է․ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ): Բայց պաշտոնապես Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ որևէ հաստատում դեռ չկա:

Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է: Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում... Ինչի՞, ի՞նչ խոստման դիմաց... Պի՛նդ պիտի լինենք սիրելի ժողովուրդ....