Համագործակցության խաղերը վտանգված են
Կանադայի, Նոր Զելանդիայի եւ Շոտլանդիայի մարզիկ-մարզուհիները հրաժարվում են մասնակցել 2010 թ Համագործակցության խաղերին, որը մեկնարկելու է հոկտեմբերի 3-ին, Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում:
Այդ երկրների ներկայացուցիչները գտնում են, որ խաղերի կազմակերպիչները պատրաստ չեն ապահովելու մասնակիցների անվտանգությունը եւ սանիտարահիգիենիկ վիճակը:
Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգխը այդ կապակցությամբ հրավիրել է նախարարների արտահերթ նիստ: Նա վերը նշված երկրների ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ մինչեւ խաղերի մեկնարկը բոլոր թերությունները կշտկվեն: Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ս.Մ.Կրիշնան նշել է, որ վստահ է խաղերի հաջող անցկացման մեջ:
Նշենք, որ Համագործակցության հերթական խաղերին մասնակցելու ցանկություն են հայտնել նախկին բրիտանական կայսրության մեջ մտնող երկրների մոտ 7 հազար մարզիկ-մարզուհիներ: