Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Սանասարյան
A A
Քաղաքականություն

Դավիթ Սանասարյանը մանրամասներ է ներկայացրել Փաշինյանի հետ հանդիպումից

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
Հուլիսի 24-ին արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին բարձրացրել եմ 44-օրյա պատերազմի հետ կապված հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը:
 
Մասնակիցների քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ հարցն ընդուվեց որպես խորհրդակցական բնույթի առաջարկ:
 
Այսօր տեղեկացա, որ ՔՊ-ն որոշել Է խորհրդարանում ստեղծել վերոնշյալ հանձնաժողովը: Եթե մեր առաջարկած «խորհրդարանական խմբակցություններ + արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ» ֆորմատով ձևավորվի փաստահավաք խումբը, ապա պատրաստ ենք, ոչինչ չխնայելով, այդ կարևոր գործընթացի մասնակիցը դառնալ:
 
Ասեմ, որ, օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի մանրամասնորեն հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի ժամանակ, ովքեր պետք է պատասխանատվություն կրեն և ինչ դասեր պետք է քաղվեն:
 
Շատերը շտապեցին ինձ մեղադրել այդ ֆորմատում համագործակցության համար, սակայն ինձ համար կարևորը երկրում իրավիճակ փոխելն է:
 
Հ.Գ. Տեղեկացնեմ, որ առաջիկա հանդիպումներին բարձրացնելու եմ բոլոր այն խնդիրներն ու դրանց լուծումները, որոնց մասին խոսել եմ քարոզարշավի ժամանակ: