A
A
Հայկ Մարտիրոսյանը պարտվեց պատասխան պարտիայում. հաղթողը կորոշվի թայ-բրեյքում
Աջակցիր «Ա1+»-ինՍոչիում ընթացող շախմատի գավաթի խաղարկության տղամարդկանց մրցաշարում այսօր կայացան 1/8 եզրափակիչ փուլի պատասխան պարտիաները: Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով մրցեց իրանցի Ամին Տաբատաբաեի հետ, որին հաղթել էր առաջին պարտիայում:
Այս անգամ երկար ժամանակ ընթանում էր հավասար պայքար, սակայն վերջնախաղում հայ գրոսմայստերը կոպիտ սխալ թույլ տվեց և 67-րդ քայլից հետո ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Այդպիսով, դասական շախմատի երկու հանդիպումներից հետո հաշիվը հավասարվեց` 1:1:
Հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում: Կողմերը կմրցեն արագ շախմատում: Եթե երկուական ձևաչափով անցկացվող վեց պարտիաներից հետո հաշիվը մնա անփոփոխ, ապա ուժեղագույնին կորոշի Արմագեդոնը: