Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզիչը որակազրկվել է

Սպորտ
e9753203289dec9b24fc5352d1e3d416

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ «Միկա» թիմի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանը «Ուլիսի» հետ խաղում հեռացվելու համար որակազրկել է եւ բաց կթողնի թիմի առաջիկա երկու հանդիպումները: «Միկա»
ֆուտբոլային ակումբը տուգանվել է 50000 դրամ:

Իսկ ահա առաջին խմբում հանդես եկող Դիլիջանի «Իմպուլս-2» թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով` «Իմպուլս-2» - «Միկա-2» խաղին մրցավարին հայհոյելու եւ պահեստայինների նստարանից հեռացվելու համար: ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն «Էրեբունի-Դիլիջան» ակումբը, որին պատկանում է «Իմպուլս-2» թիմը, տուգանվել է 100000 դրամով: