ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Բաքու
Աջակցիր «Ա1+»-ինԵԽԽՎ-ը սեպտեմբերին հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ:
Ուսումնասիրությունն իրականացնում է իռլանդացի պատգամավոր Փոլ Գիվանը, ով փաստահավաք առաքելությամբ հաջորդ շաբաթ` հուլիսի 26-28-ը այցելելու է Ադրբեջան:
Ըստ ԵԽԽՎ հաղորդագրության, եվրոպացի պատգամավորը հանդիպելու է Ադրբեջանի խորհրդարանի անդամների, կառավարության ներկայացուցիչների և մարդասիրական հարցերով զբաղվող կառույցների հետ:
«Նա նաև հնարավորություն կունենա լսել տեղահանված անձանց և հանդիպել Ադրբեջանի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին», - հաղորդում է Վեհաժողովը, հավելելով, - «այցը հնարավորություն կտա առավել լավ հասկանալ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի դերն ու ներդրումը առկա խնդիրների լուծման հարցում»:
Ավելի վաղ` մայիսին, իռլանդացի պատգամավորը փաստահավաք առաքելությամբ այցելել էր Երևան: