Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Հարկայինը խեղդում է, չեն թողնում աշխատենք»․ սիրիահայ (տեսանյութ)

Հալեպահայ Վահրամ Տեր-Օհանյանը Երևան է տեղափոխվել Սիրիայի պատերազմից հետո։

Ասում է՝ մինչև կորոնավիրուսը գործերը լավ էին այստեղ։ Կորոնավիրուսից հետո, երբ վերսկսեցին աշխատանքը, սկսվեց պատերազմը։ Հազիվ է տեղավորվում իր ստացած եկամտի մեջ, քանի որ բնակվում է վարձով, իսկ   կրպակի վարձակալության համար վճարում  է ամսական 500 դոլարին համարժեք դրամ։ Վաճառում է բուրգերներ, սենդվիչներ, արևելյան՝ արագ պատրաստվող  ուտեստներ՝ 350-800 դրամով ։  Գներն է նույնիսկ իջեցրել, բայց այցելու չկա։

Ակնկալել է, որ կառավարությունը ձեռք կմեկնի, բայց քայլերը չի տեսնում։

«Վարձակալությունը նույնը մնաց, 1 դրամ չեն իջեցրել, բայց ամեն ինչ թանկացել է։ Հարկերը նույնն են, սակայն հարկայիննն է խստացել՝ խեղդում են, չեն թողնում աշխատենք, ասում են՝ վաճառք ես ունենում, սակայն ՀԴՄ կտրոն չես խփում, մինչդեռ պատերազմից հետո հաճախորդների թիվը կտրուկ նվազել է»,-ասում է նա ։

Բիզնեսում ունեցած դժվարությունները և հետպատերազմյան իրավիճակն ազդել են Վահրամի՝ Հայրենիքում ապրելու մեծ ցանկության վրա։ Նա որոշել է մեկնել Հայաստանից ցանկացած այլ երկիր՝ բացի Թուրքիայից և Ռուսաստանից։

«Հալեպի շուկայում» աշխատող Հարութը, արդեն 20 տարի է՝ Հալեպից վերադարձել է Հայաստան։

Մասնագիտությամբ դերասան է, սակայն այժմ զբաղվում գրաֆիկ և վեբ դիզայնով, է հեռախոսների վերանորոգմամբ, ինչպես նաև՝ աքսեսուարների վաճառքով։

Ասում է՝  դերասաններին Հայաստանում վարձատրում են բավականին ցածր, և նույնիսկ ամեն օր նկարահանվելու դեպքում այդ գումարով չի կարող ապրել։ Մինչև պատերազմն իր գործերը լավ էին ։ «Պատերազմն ու կորոնան համը հանեցին»,-ասում է նա

 Հարութի սիրիահայ ընկերներից շատերն արդեն այստեղ չեն, հիմնականում  հաստատվել են Կանադայում և Ավստրալիայում։ Իր շրջապատի մեծ մասը տեղացի հայեր են, քանի որ արդեն երկու տասնամյակ է՝ բնակվում է այստեղ, սակայն սիրիահայերի հետ երբեմն հավաքվում են՝ տարաբնույթ առիթներով։

Հարութը մնում է այստեղ, Հայաստանից որևէ այլ տեղ մեկնելու մտադրություն չունի՝ անկախ այսօրվա իրականությունից և ստեղծված իրավիճակից։