Բացել լրահոսը Փակել լրահոսը
220444079_4359061160825412_2130263789788955816_n
A A
Տնտեսություն

Զինվորական սաղավարտների համար հումք ներմուծող ընկերությունը կազատվի մաքսատուրքից

Կառավարության որոշմամբ «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ» ՍՊԸ-ն կազատվի գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
 
Ներմուծվող հումքը և սարքավորումները օգտագործվելու են պաշտպանիչ բալիստիկ զինվորական սաղավարտնեի, զրահակի բաճկոնների և հատուկ հակաջերմատեսիլային տակտիկական հանդերձանքների, կապի խզման և բլոկադայի կապսուլաների, որսորդական, տակտիկական և ռազմական նշանակության, զենքերի օժանդակ դետալների, կրակային թիրախների և պարագաների արտադրություն համար։
 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2․3 մլրդ դրամի ներդրում հումքի, իսկ մնացած մասը՝ սարքավորումների ձեռքբերման համար։
Կստեղծվի 12-16 նոր աշխատատեղ` մինչև 304,000 դրամ միջին աշխատավարձով։
 
Արդեն իսկ իրականացվել է 137 մլն դրամի ներդրում։