Բացել լրահոսը Փակել լրահոսը
e8ed858feb8c50ec5bcf62da3f8a478e
A A
Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ տեղակալը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ԼՂ հակամարտության թեման

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: