Բացել լրահոսը Փակել լրահոսը
2801929cd4fcfc8a04f3ed6840ec4c15
A A
Հասարակություն

Երևանում պատշգամբը պոկվել է, 2 մարդ ցած է ընկել․ Shamshyan.com

Երեկ, հուլիսի 14-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Պատշգամբը պոկվել է, 2 մարդ ընկել են ցած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 23։50-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագունալ վիճակ, կատատրավմա» ախտորոշմամբ և «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի 46-ամյա Արամ Գ․-ն էր, որը ժամանակավորապես բնակվում էր Երևանում գործող «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրում, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Ռաֆայել Շ-ն է։

Դեպքը տեղի է ունեցել նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում։ Նշված անձինք գտնվել են եղել Քանաքեռի 9-րդ փողոցում գտնվող իրենց ազգականի տանը։ Պատշգամբում հենվել են թիթեղյա հատվածին, այն պոկվել է, ինչի հետևանքով ընկել են ցած։

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։