Բացել լրահոսը Փակել լրահոսը
WhatsApp Image 2021-07-15 at 15.24.42
A A
Հասարակություն

Մարդատար ավտոմեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա

Հուլիսի 15-ին Լոռիում Hyundai մակնիշի մարդատար ավտոմեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա: Վթարը տեղի է ունեցել Ալավերդի-Սանահին հատվածի 2610-րդ կիլոմետրում: Մեքենան վնասել է երկաթուղային ուղին, գծերի մոտով անցնող այլ ենթակառուցվածքը: Այս մասին տեղեկացնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Երեք վիրավոր տղամարդիկ տեղափոխվել են Ալավերդու և Երևանի հիվանդանոցներ: ՃՏՊ-ի պատճառով երկար ժամանակով դադարեցվել էր գնացքների երթևեկությունը Հայաստանն ու Վրաստանը կապող երկաթուղու հատվածում:

Հորդորում ենք վարորդներին ուշադիր լինել մեքենա վարելիս և պահպանել երթևեկության կանոնները: