Ողջ Զանգեզուրը մերն է, մենք պետք է ամեն պահ պատրաստ լինենք պատերազմի․ Ալիև
Աջակցիր «Ա1+»-ինԲաքուն ոչ պաշտոնական խողովակներով տեղեկություններ է ստանում, որ Հայաստանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս մասին interfax.az-ի տեղեկացմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք պատրաստ ենք սկսել այդ աշխատանքը։ Բայց Հայաստանից արձագանք չկա, պաշտոնական արձագանք չկա։ Ոչ պաշտոնական խողովակներով մեզ տեղեկություններ են հասնում, որ Հայաստանը դրան պատրաստ չէ։ Կարծում եմ, որ դա մեծ սխալ կլինի նրանց համար»,-ասել է Ալիևը։
Նա հիշեցրել է, որ Բաքուն երկու երկրների միջև հակամարտությունը սպառված է համարում։
«Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ճանաչեն սահմանները, մեկնարկ տան սահմանազատման աշխատանքներին»,-նշել Է Ալիևը։
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատերազմի փուլը մնացել է անցյալում․ «Բայց չնայած դրան, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի»։
Ալիևը, իրողությունն աղավաղելու իր սովորույթին համաձայն, կրկին հոխորտացել է․ «Մենք ճիշտն ենք ասում, ողջ Զանգեզուրը՝ Արևելյան ու Արևմտյան, մեր հողեր են»։