A
A
Բաքվում կայացել է լրտեսության մեջ մեղադրվող 2 հայ ռազմագերիների գործով նիստը
Աջակցիր «Ա1+»-ինԲաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր մեկնարկել է 2 հայ ռազմագերիների՝ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի գործով դատավարությունը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Նիստի ընթացքում ռազմագերիներին ներկայացվել է իրենց իրավունքների մասին և հաջորդ դատական նիստի օր է նշանակվել հուլիսին 26-ը։ Նշենք, որ ադրբեջանական դատարանը Դավթյանին ու Սուջյանին մեղադրում է լրտեսության մեջ։