Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դանիել Իոաննիսյան
A A
Հասարակություն

Ցավում եմ, որ ՍԴ-ում Արդարադատության նախարարը չկարողացավ պատասխանել Զոհրաբյանի հարցերին․ Իոանիսյան

Ցավում եմ, որ ՍԴ-ում Արդարադատության նախարարը չկարողացավ պատասխանել Արա Զոհրաբյանի հետևյալ հարցերին։ Այս մաիսն գրառում է կատարել «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

«1. 2018 թվականի կառավարության ծրագրում իրոք գրված էր, որ պետք է մատնահետքերի ստուգման ու ընտրողների ցուցակների՝ ՍԷԿՏ-ով ստուգման մեխանիզմ ներդրվի (թեև ես այն ժամանակ խնդրում էի այդ անհեթեթությունը չգրել): Ըստ այդմ նշեմ, որ Ընտրական բարեփոխումների վարչապետին կից հանձնաժողովի կազմած հայեցակարգում մանրամասն բացատրած է, թե ինչու դա չի արվել:

  1. 2018 թվականի գործադիրի այդ ծրագրում նշված էր, որ ընտրողների ուռճացված ցուցակները պետք է բերել ու մոտեցնել իրականին: Իրականում լուրջ պրոգրես կա՝ 2018 թվականին մշակվել ու 2021 թվականի մայիսի 7-ին ընդունվել է փոփոխություն, որով ժամկետնանց անձնագրերով մարդիկ դուրս կգան ընտրողների ցուցակներից (փաստացի վաղուց ՀՀ-ում չգտնվող, բայց ցուցակներում մնացած ընտրողների մեծ մասի անձնագրի վավերականությունը վաղուց պրծել է):
  2. 2018 թվականի նույն այդ ծրագրով նախատեսված էր ընտրական հանցագործությունների դեմ պայքարը խստացնել ու իրավապահ համակարգում ստեղծել մասնագիտացված ստորաբաժանում: Ասեմ, որ դեռև 2018 թվականին Քննչական կոմիտեմ (ՀԿԳ կազմում) ստեղծվել է ընտրական հանցագործությունների քննության վարչությունը»,-գրել է նա:

Նշենք, որ այսօր ՍԴ-ում «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին, հարց տվեց․ թե Ինչո՞վ է պայմանավորված ներկայիս վստահությունը ԿԸՀ-ի նկատմամբ, երբ ձեր քաղաքական ուժը չի ընդունել նախորդ ընտրությունները և շատ կոշտ վերաբերմունք է արտահայտել։

Նախարարի պաշտոնակատարը նկատեց՝ քաղաքական գնահատականները պետք է տարբերակել իրավական գործընթացներից և իրավական գնահատականներից։