Բացել լրահոսը Փակել լրահոսը
Mirotvorci-rus-523523
A A
Հասարակություն

Ռուս խաղաղապահները հումանիտար-բժշկական ակցիա են կազմակերպել ԼՂ Վանք գյուղի բնակիչների համար

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները և ՌԴ խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկները կազմակերպել են հումանիտար-բժշկական ակցիա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ռուս ռազմական բժիշկների ժամանման համար գյուղապետարանը տեղական հիվանդանոցում աշխատանքային սենյակներ էր պատրաստել։

«Մեր գյուղում ունենք մոտ 1400 բնակիչ և  160 փախստական: Մեր հիվանդանոցում բժիշկներ չկան, միայն բուժքույրեր են: Բժիշկները քիչ են: Շնորհակալություն խաղաղապահներին օգնության համար », - ասաց Վանք գյուղի գյուղխորհրդի ղեկավարի տեղակալ Սերգեյ Բաղրամյանը: