A
A
Կուբայում տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել
Աջակցիր «Ա1+»-ինԿուբայում կոմունիստական կառավարության դեմ տասնամյակների ամենամեծ բողոքի ակցիաների ընթացքում տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել, այս մասին հայտնում է BBC-ն։
Ցույցերին մասնակցել են հազարավոր մարդիկ՝ զայրացած տնտեսության անկումից, սննդամթերքի և դեղորայքի պակասից, թանկացումներից և կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում կառավարության գործողություններից։
Նշենք, որ ամբողջ երկրում անջատվել է համացանցը, և անվտանգության ուժերի հետ առճակատման ընթացքում վիրավորվել է Associated Press-ի լուսանկարիչը։