Բացել լրահոսը Փակել լրահոսը
Mxitar-Zaqaryan1
A A
Հասարակություն

Մեղրիի նախկին համայնքապետը 2 ամսով կալանավորվեց․ փաստաբան

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորել են․ տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Ստանդարտ սցենարով… Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով»,– իր էջում գրել է նա։

Սարգսյանը խոստացել է ավելի ուշ ներկայացնել դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները։

Հիշեցնենք` Երեմ Սարգսյանը երեկ առավոտյան հայտնել էր, որ Մխիթար Զաքարյանին բերման են ենթարկել։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ ԿԸՀ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ Մեղրի համայնքի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու թույլտվություն տալու մասին:

Հուլիսի 9–ին Մխիթար Զաքարյանը հրաժարվել էր համայնքի ղեկավարի պաշտոնից և նշել, որ ամենայն հավանականությամբ կգնա խորհրդարան։