Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը եզրափակիչում պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին

Առցանց անցկացվող կայծակնային շախմատի San Fermin Masters Final մրցաշարում կայացավ եզրափակիչ մրցամարտը: Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:

Առաջին պարտիան ոչ-ոքի ավարտվեց, իսկ հաջորդ երեքն ավարտվեց նորվեգացի գրոսմայստերի առավելությամբ: Մեր շախմատիստը երկու անընդմեջ հաղթանակ տարավ, ապա ոչ-ոքի խաղաց 7-րդ պարտիայում: Վերջին` 8-րդ մրցամարտում, սպիտակներով հանդես եկող Լևոն Արոնյանը վստահ սկսեց և սկզբնախաղում դիրքային առավելություն ստացավ: Սակայն նա հետո թուլացրեց գրոհը և կորցրեց լավ դիրքը: Մագնուս Կառլսենն անմիջապես անցավ հակագրոհի և տիրեց նախաձեռնությանը: Ի վերջո նա հաղթանակ տարավ և ընդհանուր հաշիվը դարձրեց 5:3:

Հավելենք, որ մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար եվրո պարգևավճար: Մրցանակային հիմնադրամը ընդհանուր առմամբ կազմում է 50 հազար եվրո: