Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Նովակ Ջոկովիչը լավագույնն է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթանակով ավարտվեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարը:

Եզրափակիչ խաղում սերբ թենիսիստը կամային հաղթանակ տարավ իտալացի Մատեո Բերետինիի նկատմամբ` 6:7, 6:4, 6:4, 6:3: Հանդիպումը տևեց 3 ժամ 27 րոպե:

Այդպիսով, Նովակ Ջոկովիչը երրորդ անընդմեջ «Մեծ սաղավարտին» տիրեց ընթացիկ մրցաշրջանում և կրկնեց Ռոդ Լեյվերի անհավանական ռեկորդը: Սերբ թենիսիստը 6-րդ անգամ հաջողության հասավ Անգլիայի այքայական կորտերում: Այդ ցուցանիշով նա դեռևս ետ է մնում Ռոջեր Ֆեդերերից ու Փիթ Սամպրասից, որոնք Ուիմբլդոնում հաղթել են համապատասխանաբար 8 և 7 անգամ: Սակայն, Նովակ Ջոկովիչը հավասարվեց շվեյցարացի թենիսիստին ու իսպանացի Ռաֆայել Նադալին «Մեծ սաղավարտների» ընդհանուր քանակով` 20: