Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը մտավ եզրափակիչ և կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ

Առցանց անցկացվող կայծակնային շախմատի San Fermin Masters Final մրցաշարում կայացան կիսաեզրափակիչ մրցամարտերը:

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը 5:3 հաշվով հաղթեց չինացի Դին Լիժենի և մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, որը ընթացիկ խաղում 4,5:1,5 հաշվով վստահ հաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին:

Եզրափակիչ մրցամարտը տեղի կունենա այսօր գիշերը: Կողմերը նախ կանցկացնեն 8 պարտիա: Կհաղթի այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 4,5 միավոր: Ոչ-ոքու դեպքում կնշանակվեն լրացուցիչ պարտիաներ: