Բացել լրահոսը Փակել լրահոսը
699a07788165ef1a511a25900e0e3
A A
Հասարակություն

Նավալնիին թունավորելու վարկածը վերջնականապես փլուզվել է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից բլոգեր Ալեքսեյ Նավալնիին թունավորելու վարկածը նման ճշմարտացի  չէ ամսաթվերի անհամապատասխանության պատճառով: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ահա և վերջ: Արևմտյան գործընկերները, Նավալնիի հետ ձեռք ձեռքի տված, ընկնում են անդունդը քիմիական զենքից թունավորելու մասին իրենց պատմությամբ ... Վարագույրն իջնում է», -գրել է խոսնակը:

Ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապօգնության հիվանդանոց:

Երկու օր անց Նավալնիի ընտանիքի համառ պահանջով նրան տեղափոխեցին Բեռլին։ Իսկ Գերմանիայի կառավարությունն ավելի ուշ հայտարարեց, որ Նավալնիին թունավորել են արգելված «Նովիչոկ» տիպի նյութով։