A
A
Գերմանիայում հաքերային հարձակումը արտակարգ դրություն հայտարարելու պատճառ է դարձել
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի Անհալթ-Բիթերֆելդ շրջանում (Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգ) հաքերային հարձակումը արտակարգ դրություն հայտարարելու պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Deutschlandfunk ռադիոկայանին:
Հանցագործները մի քանի օր առաջ հարձակվել են վարչական շրջանի համակարգչային համակարգի վրա, վարչակազմը նշում է, որ աշխատանքները պետք է ընդհատվեն մոտ 2 շաբաթով: