
Հայաստանի 3 շախմատիստ հաղթանակներով են մեկնարկել Պարաչինի մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայի Պարաչին քաղաքում անցկացվող շախմատի 14-րդ փառատոնում հաջող են մեկնարկել Հայաստանի շախմատիստները: Ուժեղագույն խմբում հանդես եկող մեր 3 պատվիրակները` գրասմայստեր Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը և կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը առաջին երկու տուրերում հաղթել են և այժմ 2-ական միավորով տեղ են զբաղեցնում առաջատարների խմբում:
Նրանցից կես միավորով ետ է մնում ՖԻԴԵ-ի վարպետ Էմին Օհանյանը: Մեկական միավոր ունեն գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանն ու կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը:
Այսօր երեկոյան կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Մանուէլ Պետրոսյանը կհանդիպի հնդիկ Գուպտա Սանկալպի հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը թուրք Սերխան Օզդեմիրն է:
Նշենք, որ փառատոնի գլխավոր մրցաշարին մասնակցում են 35 երկրների 181 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 20 գրոսմայստեր: Մրցանակային հիմնադրամը 450 հազար դինար է: Կպարգևատրվեն առաջին 10 տեղերը զբաղեցրած մասնակիցները: