A
A
ՀՀ զինված ուժերը չեն կրակել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։