Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փարամազյն
A A
Քաղաքականություն

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց

Դատարանի որոշմամբ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Էլիզաբեթ Պետրոսյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Քաջարանի քաղաքապետի բնակարանում և ավտոմեքենայում, ինչից հետո նրան բերման են ենթարկվել։