Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ստորագրել է Տիգրան Սահակյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Տիգրան Սահակյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու հրամանագիրը։ Այդ մասին հաղորդում է նախագահի աշխատակազմը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-98 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասվում է նախագահի հրամանագրում: