Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՃՈ
A A
Հասարակություն

Ճանապարհային ոստիկանության պետը շնորհավորական ուղերձ է հղել

Հուլիսի 3-ը Ճանապարհային ոստիկանության (Պետավտոտեսչության) կազմավորման օրն է: 1936 թվականի այդ օրն է ստեղծվել երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող առանձին ծառայությունը:
 
Ստեղծման օրից սկսած անցնելով դժվար ու խոչընդոտներով լի ճանապարհ՝ ծառայությունն իր զգալի ավանդն է ունեցել հանրապետության ճանապարհներին օրինականության հաստատման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում, նաև մասնակցել Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանությանը:
 
Կազմավորման 85-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ Ճանապարհային ոստիկանության ողջ անձնակազմին, նաև վետերաններին, որոնք իրենց ավանդն են ներդրել ծառայության կայացման և զարգացման գործում:
 
Եգոր Կարապետյան, Ճանապարհային ոստիկանության պետ,
ոստիկանության գնդապետ