Առնվազն 9.5մլն դրամ կբռնագանձվի ՀՊՏՀ-ից հօգուտ աշխատակցի. ՀՏՊՀ նախկին ռեկտոր
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ դատարանը (դատավոր Կ. Համբարձումյանի նախագահությամբ) հաստատեց առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ այդ ընթացքում բուհին պատճառված վնասի չափը 4.5-ից դարձավ 9.5մլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՏՊՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը։

«Առնվազն 9.5մլն դրամ կբռնագանձվի ՀՊՏՀ-ից հօգուտ աշխատակցի, որին ռեկտորը բացահայտ ապօրինությամբ ազատել էր աշխատանքից՝ հաստիքների ձևական փոփոխության հնարքով: 15 ուսանողի վարձավճարի վատնում ամենաթողության հետևանքով...
Վերաքննիչ դատարանը (դատավոր Կ. Համբարձումյանի նախագահությամբ) հաստատեց առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ այդ ընթացքում բուհին պատճառված վնասի չափը 4.5-ից դարձավ 9.5մլն: Չէին խրատվել առաջին ատյանից...
Թեև հատուցումը կատարվելու է համալսարանի բյուջեից, որը ձևավորվում է ուսանողների վարձավճարների հաշվին, սակայն ուսանողների համար կա լավ նորություն. համալսարանին պատճառած վնասը պարտավոր է իր անձնական միջոցներով հատուցել վնասի մեղավորը, որովհետև՝
ՀՀ օրենքը ՊՈԱԿ-ների մասին.
«Պետական կազմակերպության գործադիր մարմնի (ռեկտորի) պաշտոնում նշանակված անձը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետական կազմակերպությանը պատճառված վնասի համար»: