Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Առևտուր չկա, տուրիզմով զբաղվող չկա. Վերնիսաժի աշխատողները դիմում են Կառավարությանը (տեսանյութ)

Արդեն 30 տարի Վերնիսաժից անբաժան են այս հին իրերը, որոնք դեռ 90-ականներից մի քանի քարերի վրա դրած վաճառում է Լևոն Թադևոսյանը։

18-րդ դարի սրբապատկերները, 20-րդ դարասկզբի թրերն ու մոմակալները միշտ հետաքրքրել են հատկապես ռուս զբոսաշրջիկներին, սակայն այսօր ակտիվությունն այնքան էլ մեծ չէ, նշում է նա․ «Ես ամբողջ պանդեմիայի ժամանակաշրջանում չեմ եկել, եկել եմ այս տարի մայիսի 22-ից, հիմա նայում ես՝ մարդիկ գալիս են, առեւտուր կա, շարժ կա, բայց այն շարժը չի։ Օրական 6000 դրամ տեղի փող ենք տալիս»։

Նա նշում է՝ վճարն այնքան էլ մեծ խնդիր չի լինի, եթե զբոսաշրջիկներ շատ լինեն։ «Ամբողջ խնդիրը նրանում ա, որ մարդ չկա, Կառավարությունն իր աշխատանքը չի կատարում, տուրիզմով զբաղվող չկա»։

Լուսնաքարեր պատրաստող ու վաճառող Վարուժանը նույնպես Վերնիսաժի հնաբնակներից է՝ 30 տարուց ավելի է՝ այստեղ է։ «Մինչեւ ընտրությունները լավ եկան տուրիստները, հետո միանգամից կտրվեց, հիմա չի երեւում», - ասաց աշխատողներից մեկը։

Հայկական դուդուկն էլ կոլորիտային Վերնիսաժում իր տեղը չգտնել չէր կարող։ Գևորգն ասում է՝ տուրիստները քիչ են, բայց երբ գալիս են, դուդուկի հանդեպ հետաքրքրությունը միշտ էլ մեծ է։