Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Հայաստանի թենիսի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Դևիսի գավաթի խաղարկությունում (տեսանյութ)

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակով է մեկնարկել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող թենիսի Աշխարհի թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ լիգայի եվրոպական գոտու մրցաշարում։

Մեր թենիսիստներն առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել են Ալբանիայի ազգային թիմին։

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքական մրցում է Ադրբեջանի հետ, որը մեկնարկում 0։3 հաշվով պարտվել է Չեռնոգորիային։

Առաջին մրցախաղում Սեդրակ Խաչատրյանը 6։3, 6։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ և առաջ մղեց մեր թիմին՝ 1։0։

Հայաստան – Ադրբեջան հանդիպումը շարունակվում է։ Խաղի ուղիղ հեռարձակումը՝ ստորև․