Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (3)
A A
Սպորտ

Արթուր Բազեյանը` բռնցքամարտի Եվրոպայի Մ-22 չեմպիոն

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունից վերդառնում է երկու մեդալով:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր 56 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը եզրափակիչում նոկաուտով հաղթել է իռլանդացի Ադամ Բրայան Հեսիոնին և նվաճել ոսկե մեդալ:

81 կգ քաշային կարգում Համբարձում Հակոբյանը եզրափակիչ մենամարտում զիջել է ռուս Նիկիտա Վորոնյովին ու արժանացել արծաթե պարգևի: