Բացել լրահոսը Փակել լրահոսը
download
A A
Հասարակություն

Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրված յուրաքանչյուր քվեի համար․ Քաղաքացու որոշում

Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրված յուրաքանչյուր քվեի համար։  Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքացու որոշում ՍԴԿ-ն։ Հայտարարությունը՝ ստորև

«Մեր գրանցած արդյունքը ընկալում ենք որպես մեր ծավալած գործունեության գնահատականը՝ իր դրական և բացասական իմաստներով։ Առաջիկա շրջափուլը հետևությունների և վերարժևորման, նոր մտքերի և գործելու շրջափուլ է լինելու։

Ընտրությունների արդյունքները պայմանավորված էին համատարած ատելության մթնոլորտով, իրավախախտումներով, սպառնալիքներով և անարդարությամբ։ Այսպիսի միջավայրում անցկացված ընտրությունները միայն ձևականորեն կարելի է համարել ժողովրդավարական։ Այդուհանդերձ, ընտրությունների արդյունքները արտահայտում են մեր ժողովրդի վախերն ու ուժերի ընդհանուր հարաբերակցությունը, ինչը մենք ի գիտություն ենք ընդունում։

Այո, մենք ցավով ենք ընդունում մեր ժողովրդի այս որոշումը, որի հետևանքների համար պատասխանատվություն կրելու է յուրաքանչյուր քաղաքացի՝ այդ թվում և մենք։

Շարունակում ենք մնալ մեր երկրի վերակառուցման նպատակին հավատարիմ և ամեն օր գործելու ենք հանուն մեր ծրագրերի իրականացման»։