Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրական օրացույց. 2 օր անց. Ըննդիմությունը ուզում է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքը (տեսանյութ)

Ազգային Ժողովի առաջին ընտրությունների արդյունքները դեռ հայտնի չեն ընտրություններից մեկ օր հետո, սակայն արդեն փաստ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող «Հանրապետություն» միավորումը եւ իշխանամետ «Շամիրամ» կանանց կուսակցությունը հաղթահարել են անցողիկ շեմը: Գրեթե կասկածի տեղիք չի տալիս այն փաստը, որ խորհրդարան կմտնի նաեւ ընդդիմադիր երեք կուսակցություն:  Ընտրություններից եւ հանրաքվեից երկու օր հետո ԿԸՀ ընդդիմադիր 6 անդամները հանդես են գալիս հայտարարությամբ եւ դժգոհում, որ ընտրությունների օրը ԿԸՀ-ն 2 ժամով երկարացրել էր քվեարկության ընթացքը: «Դա բավական է ընտրություններն անվավեր ճանաչելու համար»,-ասված է հայտարարության մեջ: Թերի ընտրացուցակների պատճառով Հայաստանում ոչնչացվել է 100 հազար քաղաքացի:

1999-ի ընտրություններից հետո հայտարարում է Պարույր Հայրիկյանը: Նա ասում է, որ ընտրացուցակներում միտումնավոր տեղ չեն գտել հատկապես իր հայացքները կիսող մարդիկ:

1999-ի խորհրդարանի ընտրությունների մասին ամերիկացի դիտորդների գնահատականներն ի տարբերություն ԵԱՀԿ դիտորդների գնահատականների, ավելի անողոք են՝ Հայաստանը չկարողացավ հաղթահարել խախտումներով ուղեկցվող ընտրական գործընթացների ավանդույթը, ի թիվս այլ խախտումների, նրանք արձանագրել էին նաեւ ընտրական հանձնաժողովներում տեղերի առք ու վաճառքը: Ընտրություններից երկու օր հետո փակվում է Երեւան-Վարդենիս մայրուղու Մարտունիի հատվածը: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել  42-րդ ընտրատարածքի ընտրությունների արդյունքները:

ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով՝ 1999-ի ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 14 հազար ընտրող:

1999-ի ընտրությունների հաջորդ օրը երեկոյան ԿԸՀ-ն հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները: 5 տոկոսն անցել է 5 քաղաքական ուժ՝ առաջին տեղում «Միասնություն» դաշինքն է՝ ավելի քան 43 տոկոսով, երկրորդ տեղում Հայաստանի կոմկուսն է՝ 12 տոկոսով, Դաշնակցությունը 7,8 տոկոսով երրորդն է, «Իրավունք եւ Միաբանությունը» 7,2 տոկոսով՝ չորրորդը, իսկ Օրինաց երկիրը 5 տոկոսով՝ հինգերորդը: Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն խորհրդարան է մտնում 5 տոկոսով:

1999-ի ընտրությունների ընթացքում իրականացված խախտումներով անձամբ է զբաղվել խորհրդարան չմտած «Ազգային պետություն կուսակցությունը»: Ցուցակներում տեղ են գտել հանգուցյալներ, հոգեկան հիվանդներ եւ զինծառայողներ: Հայաստանը լքածները կազմել են  ընտրողների 20 տոկոսը։ 2003-ի խորհրդարանում Հանրապետականը կունենա 41 պատգամավոր: Կուսակցությունը ձգտելու է պահպանել վարչապետի աթոռը,-ասում է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Գալուստ Սահակյանը: Երրորդ տեղը գրաված ՕԵԿ-ը պատգամավորների թվով կլինի երկրորդը, քանի որ «Օրինաց երկր»-ի 9 թեկնածու անցել է մեծամասնական ընտրակարգով: Համամասնական ցուցակից, հավաքած 12 տոկոս ձայներին համապատասխան, կուսակցությունը կստանա եւս 12 մանդատ՝ խորհրդարանում իր աթոռների թիվը հասցնելով 21-ի: «Արդարություն» դաշինքը հավաքել է ավելի քան 14 տոկոս, ինչի դիմաց դաշինքը կարող է ստանալ 14 մանդատ:

2007-ի ընտրությունների հաջորդ օրը 5 տոկոսի շեմը չհաղթահարած մի քանի կուսակցություններ բողոքի հանրահավաք են կազմակերպում Ազատություն հրապարակում: Միջազգային դիտորդները արձանագրում են բարելավում նախորդ ընտրությունների համեմատ, Եվրամիության նախագահությունը նույնպես ընտրությունները գնահատում են ընդհանուր առմամբ ազատ եւ արդար: Համեմատաբար հաջող ընտրությունների առիթով հայ ժողովրդին շնորհավորողների մեջ է Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը: «2007-ի մայիսի 12-ի ընտրությունները պատմական էին Հայաստանի համար»,-Պրագայում հայտարարում է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Նինո Բուրջանաձեն: «Ես համոզված եմ, որ մենք բավականին լավ հարաբերություններ կունենանք խորհրդարանի նորընտիր ուժերի հետ»,-ավելացնում է խորհրդարանի խոսնակը:

2007-ի ընտրություններից երկու օր հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը բոլորին շնորհավորում է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների առիթով: «Տեղ գտած թերություններն ու ընտրախախտումները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվելու են` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու եւ օրինականությունը վերականգնելու նպատակով»,-ասում է պարոն Քոչարյանը:

2012-ի ընտրություններին չմասնակցած Արամ Կարապետյանը ընտրություններից երկու օր հետո հայտարարում է, որ քվեարկության արդյունքները նկարված են: Նույնիսկ Հանրապետականն, ըստ նրա դա չի հերքում, որովհետեւ իշխանության երեք ուժերը վերցրել են խորհրդարանի 80 տոկոսը։

 «Ընտրությունը քոնն է» հայաստանյան դիտորդական կազմակերպությունը գրեթե ոչ մի դժգոհություն չունի 2012-ի խորհրդարանի ընտրությունների ընթացքից: Եթե մի քանի խախտումներն իշխանությունները շտկեն, այս կազմակերպությունը վստահ է, որ հաջորդ տարվա նախագահի ընտրություններն ավելի լավը կլինեն։ Ընտրություններն ազատ ու արդար չէին Վանաձորի Հելսինկյան գրասենյակի կարծիքով: Իրենք հարյուրավոր ընտրատեղամասերում արձանագրել են կարուսել, ընտրակաշառք, որոնցում ներգրաված էին Հանրապետականը, Դաշնակցությունը եւ ԲՀԿ-ն: Եվրոպացի դիտորդների համեմատաբար դրական կարծիքն ընդունելով գրասենյակի պետ Արթուր Սաքունցն ասում է, որ նրանք հաշվի չեն առել մեկ բան:

Ընտրություններից երկու օր հետո պայթյուն է որոտում Երեւանի Փարպեցի փողոցի վրա գտնվող Դի Այ Վայ բարում: Դրսում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են պայթեցնողների արարքը: Ենթադրվում է, որ պայթյունը կապ ունի ակումբի ազատամիտ բնույթի հետ։ Ընդդիմությունը այս օրը հավաքվում է Ազատության հրապարակում:

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ ձեռնարկելու է բոլոր քայլերը ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար: Արդեն դիմել են Սահմանադրական դատարան, որի որոշումից կախված կդիմեն նաեւ եվրոպական ատյաններին։