A
A
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի․ Թաթոյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը․
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Հերթական օրինակներից է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու նրա ձերբակալումը: Ակնհայտ է, որ դրանցից որևէ մեկը չունի փաստական հիմքեր: Ակնհայտ է, որ նա կապ չունի իրեն վերագրվող հանցանքների հետ, իսկ ազատությունից զրկելն արհեստական է:
Սա այն դեպքերից է, որ երբ ձերբակալումն ու կալանքը չարաշահվում են` ի շահ իշխանության քաղաքական շահերի կամ նպատակների։ Ուստի, Սուրեն Պետրոյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։