Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
A A
Քաղաքականություն

Պահպանողական կուսակցությունը չի ճանաչում ԱԺ ընտրությունների արդյունքը և դուրս է գալիս դաշինքից

«Ազատ Հայրենիք» նախընտրական դաշինքի մաս կազմող Պահպանողական կուսակցությունը, ելնելով Հայաստանում քաոս ստեղծելու ռուս-թուրքական պրոյեկտը խափանելու հրատապությունից, չի վիճարկում ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության:

Այսու՝ Պահպանողական կուսակցությունը համարում է դաշինքի կազմում իր առաքելությունն ավարտված և հաջողություններ է մաղթում գործընկեր կուսակցություններին:

Պահպանողական կուսակցությունը ստեղծված նոր իրավիճակում մշտապես բաց է ՀՀ քաղաքական միավորների հետ համագործակցության՝ պետության համար արդյունավետ զարգացումներ և նոր ազգային օրակարգ գեներացնելու նպատակով:



Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ