Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Գյուլբենկյան փողոցում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել

Հունիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժին կրակոցների վերաբերյալ ահազանգեր են ստացվել։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Դեպքի վայր՝ Գյուլբենկյան փողոց մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում, իր բնակարանից հրացանից կրակոցներ է արձակել օդ։

Ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել ու բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հրացանը վերցվել է։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Կատարվում է քննություն։