Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shvedia
A A
Սպորտ

Շվեդիան հաղթեց Սլովակիային և փոխարինեց նրան 1-ին հորիզոնականում. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2-րդ տուրի խաղում E խմբի առաջատար Սլովակիան հանդիպեց Շվեդիայի ընտրանու հետ:

Սանկտ Պետերբուրգում կայացած խաղն ավարտվեց շվեդների նվազագույն հաղթանակով: Միակ գոլը խփեց Շվեդիայի ընտրանու ավագ Էմիլ Ֆորսբերգը, որը 77-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11մ հարվածը:

Այս հաղթանակից հետո շվեդները վաստակեցին 4 միավոր և գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Սլովակիան 3 միավորով նահանջեց 2-րդ հորիզոնական: Վերջինիս կարող է շրջանցել նաև Իսպանիայի հավաքականը, որն ունի 1 միավոր և վաղը խաղալու է միավոր չունեցող Լեհաստանի ընտրանու հետ: