Բացել լրահոսը Փակել լրահոսը
1737520738_0_0_1006_565_600x0_80_0_0_e22fd0376b71c74d42784a8d907d6686
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 3 գործարար հայերի նկատմամբ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ չի ստացել Ադրբեջանի կողմից իր նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն։ Նա նաև ասել է, որ Բաքվի կողմից իրեն ներկայացված մեղադրանքն անհեթեթություն է։ 

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության  ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ։

Ադրբեջանական գերատեսչությունը պնդում է, որ իբր 2001-2021 թթ ընթացքում նշված անձինք խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակներ, պայթուցիկ սարքեր ու զինամթերք են ուղարկել Հայաստան ու այնտեղից էլ Արցախ։

Արա Աբրահամյանն այս մեղադրանքի վերաբերյալ նաև նշել է․ «Ադրբեջանի դատախազությունը կարող է հայտարարել ինչ ուզում է, դա ինձ չի հետաքրքրքում։ Ավելի լավ կանեն զբաղվեն իրենց հանցագործներով, որոնք Ղարաբաղում խախտում են մարդու իրավունքները։ Իսկ այն, թե ինչ են նրանք հորինում, անհեթեթություն է ու ինչ չի հուզում։ Ինձ համար ծիծաղելի է։ Ես անմեղ եմ, ես խնդիր չեմ կիարող ունենալ»։

Արա Աբրահամյանը հայտարարել է, որ եթե պաշտոնապես ինքը նման մեղադրանք ստանա, դիմելու է  միջազգային ատյաններին ու պահանջելու է, որ քննեն Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունները։