Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (2)
A A
Սպորտ

Հաղթական մեկնարկ. հայ բռնցքամարտիկները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտիկ Արմեն Մաշակարյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառակությունը, 69 կգ քաշային մեր մարզիկը 1/16 եզրափակիչում մրցավարների միաձայն որոշմամբ 5:0 հաշվով հաղթել է շվեդ Պետեր Կուկին:

Հունիսի 19-ին Արմեն Մաշակարյանը 1/8 եզրափակիչում կմրցի մոդլովացի Նիկոլա Բուկսայի հետ: Այսօր Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Առավոտյան մրցահերթում ռինգ դուրս կգա 57 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը, որի մրցակիցը կլինի իտալուհի Սիրինե Չարաբին:

Երեկոյան մրցահերթում մենք կունենանք միանգամից երկու ներկայացուցիչ: Ասպարեզ դուրս կգան 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Նիկողոսյանի մրակիցը կլինի Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Ստիվին, իսկ Հակոբյանը կմենամարտի սերբ Վլադիմիր Միրանչիկովի հետ: