Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+belekyan
A A
Սպորտ

Բալեկյանը կարիերան կշարունակի հանրահայտ «Բոկա Խունիորս» ակումբում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Արգենտինայի հանրահայտ ակումբի` «Բոկա Խունիորսի» հետ: Այդ մասին տեղեկացնում են արգենտինական լրատվամիջոցները:

Հայազգի ֆուտբոլիստի դիմաց ակումբը վճարել է 3,5 մլն դոլար փոխհատուցում: Մինչ այդ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հանդես էր գալիս «Ուրական» թիմում:

«Բոկա Խունիորսն» անցած գիշեր արդեն ներկայացրել է հայազգի ֆուտբոլիստին: Նորբերտո Բրիասկո Բալեկյանը շնորհանդեսից հետո ասել է, որ ինքը հպարտ է հանդես գալ այնպիսի թիմում, որտեղ ժամանակին խաղացել է Դիեգո Մարադոնան: