Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+eriksen 18.06.
A A
Սպորտ

Սրտի կանգ տարած Քրիստիան Էրիկսենը հաջողությամբ վիրահատվել է

Դանիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը հաջողությամբ է տարել իմպլանտացված սրտանոթային-դեֆիբրիլյատորների տեղադրման վիրահատությունը: Այդ մասին տեղեկացնում է իտալական Gazzetta dello Sport-ը:

Ըստ աղբյուրի, դանիացի բժիշկները, լսելով միջազգային փորձագետների կարծիքը, որոշել են ֆուտբոլիստին բուժել վիրահատական միջամտության օգնությամբ, այլ ոչ թե դեղերով: Սպասվում է, որ Քրիստիան Էրիկսենն արդեն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի Դանիա-Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի վերջում դանիացի ֆուտբոլիստն ընկել էր խոտածածկին և ուշագնաց եղել: Թիմի բժիշկները մոտ 15 րոպե առաջին օգնություն են ցույց տվել խաղացողին, ապա տեղափոխել հիվանդանոց: Հետագայում պարզվել է, որ Քրիստիան Էրիկսենը խաղադաշտում սրտի կանգ է տարել: