Բացել լրահոսը Փակել լրահոսը
մմմմ
A A
Սպորտ

Հոլանդիայի հավաքականը ժամանակից շուտ գրավեց 1-ին տեղը և մտավ փլեյ-օֆֆ. Եվրո-2020

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականը դարձավ երրորդ թիմը, որը ժամանակից շուտ մտավ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ:

 

Այսօր ավարտված 2-րդ տուրի խաղում հոլանդացիները սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեցին Ավստրիայի թիմին, վաստակեցին 6 միավոր և իր խմբում գրավեց 1-ին տեղը: Նրանց կարող են հավասարվել նույն ավստրիացիներն  ու ուկրաինացիները, սակայն նարնջագույններն արդեն հաղթել են նրանց և անկախ վերջին տուրի խաղի արդյունքից կմնան 1-ին հորիզոնականում:

 

Հիշեցնենք, որ ժամանակից շուտ Եվրո-2020-ի փլեյ-օֆֆի ուղեգրեր են նվաճել նաև Իտալիայի և Բելգիայի հավաքականները, որոնք մեկնարկում նույնպես տարել են երկու հաղթանակ: