Բացել լրահոսը Փակել լրահոսը
ազ
A A
Սպորտ

Սամուել Սևյանը հաղթեց Երևանում անցկացրած շախմատի կայծակնային մրցաշարում

Երևանում անցկացվեց շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված կայծակնային շախմատի մրցաշար։ Դրան մասնակցեցին 114 շախմատիստ:

Ինը հնարավորից վաստակելով 8 միավոր, մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից, գրոսմայստեր Սամուել Սևյանը: Նրանից կես միավորով ետ մնաց ՖԻԴԵ-ի վարպետ Գևորգ Ալավերդյանը: Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց Լևոն Արոնյանի մարտավկա, միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը: 

Մրցանակային հիմնադրամը 120 000 դրամ է։ Առաջին տեղը պարգևատրվեց 30 հազար դրամով: