Բացել լրահոսը Փակել լրահոսը
մմմ
A A
Սպորտ

Բելգիան կամային հաղթանակ տարավ և ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց. Եվրո-2020 

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականը նվաճեց Եվրոպայի 2020թ առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր: Դա պարզ դարձավ այսօր 2-րդ տուրի շրջանակում կայացած Դանիա – Բելգիա խաղից հետո:

 

Բելգիացիները չնայած առաջինը գոլ բաց թողեցին, սակայն հետո երկու գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը և կամային հաղթանակ տարան` 2:1: Վճռորոշ գոլը 70-րդ րոպեին հեղինակեց փոխարինման մտած Կևին Դե Բրյունեն:

 

Բելգիայի հավաքականը վաստակեց 6 միավոր և կրկին գլխավորեց B խմբի աղյուսակը: Անկախ վերջին տուրի խաղերի արդյունքներից, բելգիացիները ժամանակից շուտ ապահովեցին իրենց տեղը 1/8 եզրափակիչում:

 

Դանիայի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց և էլ ավելի բարդացրեց փլեյ-օֆֆ մտնելու հնարավորությունները:

 

 

Խաղի վիճակագրություն

 

Դանիա - Բելգիա

 

47 % - Գնդակի տիրապետում - 53 %

22 - Հարվածներ - 6

18 -  Խախտումներ - 9

2 - Անկյունայիններ - 4

2 - Խաղից դուրս - 2