Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (9)
A A
Պաշտոնական

Անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ

Ինժեներական ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 17-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Անձնակազմին ներկայացվել են դիրքերի ինժեներական կահավորման, ականապատման և ականազերծման, պայթուցիկ նյութերի հետ ճիշտ աշխատելու կանոնները, տրվել են հրահանգներ մարտական հերթապահության ժամանակ առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։