Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում անցկացվել է դաշտային երթ

Հունիսի 15-16-ը 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում անցկացվել է դաշտային երթ: 

Ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրները, ստուգվել պաշտոնատար անձանց պատրաստվածության մակարդակը պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման գործընթացում:

Դաշտային երթի ընթացքում իրականացվել են տեղազննման աշխատանքներ, ճշգրտվել ստորաբաժանումների մարտական կիրառման խնդիրները և զորքերի տեղաբաշխման կարգը, նախանշվել են փոփոխության և վերամշակման ենթակա դրույթները: