Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Լավագույն արդյունքի դեպքում Քոչարյանը կարող է ԿԳԲ-ի պադվալից նման մեսիջներ ուղարկել․ Ա․Մանուկյան (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն ասում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առաքելությունը կկատարի ու ևս մեկ առաջարկ կանի արդեն խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո։ Նա վստահ է, որ հունիսի 20-ին որևէ ուժ բացարձակ մեծամասնություն չի ստանա, և կառավարություն ձևավորելու համար քաղաքական ուժերը ստիպված են լինելու կոալիցիա կազմել։

«Եվ Տեր-Պետրոսյանի առաջարկությունն այնն է, որ վարչապետի պաշտոնում պետք է ընտրել ոչ թե քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական ուժի թեկնածու, այլ չեզոք որևէ մեկին՝ սթափ, տեխնոկրատ, խելոք, գիտնական։ Ընտրել մեկին, որը ոչ մեկինը չէ, բայց բոլորինն է»,- ասում է ԱՄանուկյանը։

ԱՄանուկյանը համոզված է, որ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ստիպված կգա նման պայմանավորվածության։ Վերջինս, սակայն, հանդիպել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ու հայտարարել, որ իրենից հետո նրան է տեսնում վարչապետի պաշտոնում։

«Ընտրությունների լավագույն արդյունքի դեպքում ինքը կարող է ԿԳԲ-ի պադվալից նման մեսիջներ ուղարկել։ Նա հիմա ո՞ւր պետք է լիներ։ Մարտի 1-ի գործը նի՞խտ, պրծա՞վ, թե՞ ՍԴ այս վճիռը հավերժ է»,- նրան հակադարձում է ԱՄանուկյանը։

ՀԱԿ փոխնախագահը նաև անդրադարձավ «Հայրենիք» դաշինքի կողմից բացված շտաբերի մեծ քանակության ու ասեց, որ դա քողարկված ընտրակաշառք բաժանելու միջոց է։ Շտաբերում ընդունում են մեծ թվով աշխատողների, որոնց, որպես ընտրակաշառք՝ աշխատավարձեր են տալիս։



Մանրամասները՝   տեսանյութում։