
A
A
Վթարային ջրանջատում Երեւանում և Կոտայքում
Աջակցիր «Ա1+»-ին«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արզնի-Երևան մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 13.30-ից մինչև հունիսի 16-ը ժամը 13.30-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ բացառությամբ Սունդուկյան, Գուլակյան, Գյուլբենկյան, Այգեձորի, Պռոշյան փողոցների,
- Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Անտառային, Վերին Անտառային, Ազգալդյան, Սարյան, Մոսկովյան, Դեմիրճյան, Իսահակյան, Սարմեն, Բաղրամյան փողոցներ:
Իսկ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից մատակարարվող հոսանքի լարման անկման պատճառով ս. թ. հունիսի 15-ին ժամը 13:00-19:00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը։
- Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածներ, 3-րդ զանգվածի Բաղյան 1 համար, Բաղյան 1-ին նրբանցքի 6 համար, Գայի պողոտայի 18-32 զույգ համարներ,
- Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի, Բանավան և Մայակ թաղամասեր:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: