Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Լավ լուր ունեմ՝ 15 գերի հայրենիք է վերադառնում. Փաշինյան (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Կարմիր Գյուղում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ լավ լուր ունի ասելու. «15 մեր եղբայրներ մի քանի ամսվա գերեվարումից հետո վերադառնում են հայրենիք»:

Փաշինյանը նշեց, որ ավելի մանրամասն հայտարարություններ դեռ չի անի: Նա ներողություն խնդրեց այն ընտանիքներից, որոնց զավակները այսօր չեն վերադառնում. «Այսօր 15 ընտանիք իրենց երջանիկ կզգան, բայց մյուսների համար գուցե սպասման բեռը, դառնությունը ավելի ծանրանա, բայց ճանապարհը սա է՝ պետք է խումբ-խումբ մեր եղբայրներին վերադարձնենք»: