Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Քթերիցդ եմ բերելու․ չես մարսելու, որ իմ հետ գործ ես բռնել ․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

«Այսօր առավոտ արթնացա ու իմացա, որ դոլարային միլիոնատեր եմ ես»,- այսօր Իջեւանում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա ասաց, որ ուզում են արատավորել իր բարի անունը, պատիվն ու համբավը, ուստի դիմելու է դատարան՝ այն վերականգնելու համար: Պապիկյանը դիմել է դատախազություն։

Իրենց համար, քանի որ իրենք հին Հայաստանում են, նախկինների նախկինն են, կար հետեւյալ իրականությունը՝ տեխնիկական հսկողություն: Երբ շինարարությունը կատարվում է, կա մարմին, որը ստուգում է շինարարության որակը: Մեր երկրում որակը ստուգողին վճարում էինք լումաներ: Կար վատ ավանդույթ՝ շինարարը եւ տեխհսկողը իրար հետ պայմանավորվում էին, ամեն ինչ լավ էր լինում, բայց իրականում ամիսներ հետո վատ աշխատանքի մասին տեսնում ու իմանում էինք: Մենք տեխհսկողության ծառայության գինը բարձրացրել ենք: Հիմա իրենց ուղեղի մեջ չի տեղավորվում, որ կարելի է ծառայության գինը բարձրացնել ու փայ չմտնել: Չափում են սեփական արշինով: Հարգելի՛ թալանչիներ, նախկիններ, նախկինների նախկիններ, մեղավորը մենք ենք, որ ամեն մեկիդ ձեր անունը չենք տվել, ձեր տեղը ցույց չենք տվել: Հիմա մեզ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կօժտի պողպատյա մանդատով, ամեն մեկիդ ձեր տեղը ցույց ենք տալու: Շատ լավ հասկանում եմ պատվիրատուն ով է ու այդ պատվիրատուին ասում եմ՝ այն, որ ասում էիր՝ իմ հետ գործ եք բռնել՝ չեք մարսելու, ասում եմ՝ դո՛ւ չես մարսելու, որ իմ հետ գործ ես բռնել, քթերի՛ցդ եմ բերելու»: